346 դիտում, 2020.10.31 14:02

Դպրոցը՝ բանակին. ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին առաջարկում է արդյունավետ օգտագործել արձակուրդը

Դպրոցը՝ բանակին. ԿԳՄՍ նախարարությունն աշակերտներին առաջարկում է արդյունավետ օգտագործել արձակուրդը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմում է աշակերտներին՝ առաջարկելով արդյունավետ օգտագործել արձակուրդը՝ օգնելով «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները»  կարգախոսներով նախաձեռնություններին։

«Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները»,  կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։  Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին: Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:  

Թուղթ ընդունող կազմկերպություններն են՝  ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ: Պլաստիկ ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ»,  Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ: Ապակի ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:

Նշվում է, որ թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող են կազմակերպել նաև դպրոցների միջոցով: