27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմում է աշակերտներին՝ առաջարկելով արդյունավետ օգտագործել արձակուրդը՝ օգնելով «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները» կարգախոսներով նախաձեռնություններին։
«Սիրելի աշակերտներ, այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները», կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։ Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին: Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:
Թուղթ ընդունող կազմկերպություններն են՝ ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ: Պլաստիկ ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ», Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ: Ապակի ընդունող կազմակերպություններն են՝ ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:
Նշվում է, որ թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող են կազմակերպել նաև դպրոցների միջոցով: