Ադրբեջանը չի ուզում, որ որեւէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Նրա խոսքով՝ որեւէ երկիր ներգրավելու հնարավորություն չեն տեսնում, քանի որ իրենց շրջապատող երկրները գործընկերներ են ու ընկերներ: Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցումն Ալիեւը նաեւ պնդել է, թե հայկական կողմը փորձում է այլ երկրների ներգրավել այս մարտերում, սակայն ինքը համոզված է, որ դա տեղի չի ունենա:
Նշենք, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ հերքել Թուրքիայի անմիջական մասնակցությունը Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում: