կարևոր
1058 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-31 12:41

Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Երևանին, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի Հանրապետության տարածք, հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:

Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: