298 դիտում, 2020.10.31 10:46

Մանկապարտեզներում աղետների դիմակայունության բարձրացման եւ արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդել կներդրվի

Մանկապարտեզներում աղետների դիմակայունության բարձրացման եւ արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդել կներդրվի

Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացման եւ արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայութան մոդել կներդրվի:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վաղ մանկության զարգացման (ՎՄԶ) Կովիդ-19-ի արձագանքման ծրագիր

Նախադպրոցական հաստատություններում աղետների դիմակայունության բարձրացում և արտակարգ իրավիճակներում խնամքի ծառայության մոդելի ներդրում

Դաստիարակների վերապատրաստման բաղադրիչ

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը փնտրում է կազմակերպություն, որը կիրականացնի դաստիարակների վերապատրաստման հետ կապված աշխատանքներ։ Մասնավորապես, կազմակերպությունն իրականացնելու է նախադպրոցական հաստատությունների վերապատրաստում՝ հիմնվելով գնահատված կարիքների և մշակված վերապատրաստման մոդուլի նախագծի վրա։

Վերապատրաստման նպատակն է՝ զարգացնել նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների հմտություններն ու կարողությունները, բարձրացնել դժվարությունների և ճգնաժամերի մասով նրանց իրազեկությունը և պատրաստվածությունը, որպեսզի վերջիններս կարողանան աջակցություն տրամադրել երեխաներին և ծնողներին։

Մասնավորապես, վերապատրաստման առանցքային բաղադրիչները լինելու են կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական հաստատությունների վերաբացմանն ու աշխատանքին ուղղված կոնկրետ քայլերը, նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների հետ աշխատելու կոնկրետ պայմանները և ծնողների հետ աշխատելու կոնկրետ պահանջները։ Վերապատրաստման ծրագիրը կզարգացնի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների կարողություններն ու հմտությունները՝ նրանց իրազեկությունն ու պատրաստվածությունը բարձրացնելու, երեխաներին ու ծնողներին օժանդակություն տրամադրելու և ստացիոնար ծառայությունների բացակայության պայմաններում հեռավար ուսուցման հմտությունները զարգացնելու նպատակով։

Այս աշխատանքների նպատակն է՝ բարելավել կրթության համակարգի պատրաստվածությունը, արձագանքման և վերականգնման կարողությունը՝ միաժամանակ մեծացնելով ապահով և գործուն կրթության հասանելիությունը և ապահովելով նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների և աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան առողջությունն ու ապահովությունը։

Առաջադրանքը նախատեսում է՝ 1. նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների և օժանդակ կադրերի վերապատրաստման իրականացում՝ դասընթացավարների ընտրություն, նրանց վերապատրաստում՝ մոդուլներն արդյունավետ կերպով մատուցելու նպատակով, և դասընթացավարների գնահատում մոդուլի վերջում 2. արդյունքների, վերլուծության ներկայացում, քննարկում և միջամտության արդյունքում ձևավորված առաջարկություններ։

Կազմակերպությունը պետք է պատրաստի աշխատանքի արդյունքները, վերլուծությունն ու առաջարկությունները ներկայացնող վերջնական հաշվետվություն, որը կներառի նաև Համաշխարհային բանկի թիմի կարծիքները, ինչպես նաև պետք է անցկացնի արդյունքների ներկայացման աշխատաժողով՝ բոլոր կողմերի մասնակցությամբ։

Հայտերը պետք է անգլերեն լեզվով ներկայացվեն մինչև նոյեմբերի 10-ը, էլեկտրոնային տարբերակով՝ Համաշխարհային բանկի խմբի eConsultant2 համակարգով։