518 դիտում, 2020.10.31 09:08

Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ»

Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ»

«Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։

Նախագծում ասվում էր. «Անհրաժեշտ է ուժեղ քաղաքական արժեք և մարդկային բովանդակություն ունեցող գործողություն. այսկերպ մենք ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ընթացող լուրջ ռազմական հարձակումները, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի և մեծ թվով վիրավորների խաղաղ բնակչության շրջանում և ենթակառուցվածքների ոչնչացման»։

Սակայն Մագիլանոն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մինչև այժմ քաղաքային խորհրդում քննարկում չի եղել, ավելին՝ նրա խոսքով՝ կարծես թե խորհուրդը ցանկանում է հետաձգել քննարկումը. «Թուրինի քաղաքային խորհուրդը գործում է, որպեսզի հետաձգի իմ առաջարկի քննարկումը: Այն կքննարկվի և կքվեարկվի առաջիկա օրերին»,-նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: