444 դիտում, 2020.10.31 08:56

ԱԺ պատվիրակությունը չի մեկնի Վրաստան՝ հետևելու ընտրությունների ընթացքին. «Ժամանակ»

ԱԺ պատվիրակությունը չի մեկնի Վրաստան՝ հետևելու ընտրությունների ընթացքին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:

Ընդհանրապես ընդունված է, որ նման դեպքերում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում են հարևան երկրների խորհրդարանների պատվիրակությունները: Սակայն Հայաստանի խորհրդարանականները չեն մեկնել Վրաստան, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կորոնավիրուսային համավարակով, այնպես էլ Վրաստանի, մեղմ ասած, ոչ հավասարակշռված պահվածքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: