19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Առաջնագիծ է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և նախարար Ցոլակյանի անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:
«Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով և սա հրաման է»,- փրկարար ռազմիկներին ճանապարհելիս ասել է ԱԻ նախարարը։