414 դիտում, 2020.10.30 23:40

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:

Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել դեէսկալացիայի, հարգել հրադադարը:

Ջասթին Թրյուդոն նաև անդրադարձել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու որոշմանը: Թրյուդեն նշել է, որ Կանադան կասեցրել է ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային այն հաղորդումներից հետո, որ դրանք օգտագործվել են Ադրբեջանի կողմից: