1550 դիտում, 2020.10.30 23:14

Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու մասին տեղեկությունը

Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու մասին տեղեկությունը

Հայկական կողմը ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից ֆոսֆորային արկեր և միջոցներ կիրառելու մասին տեղեկությունը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ուսումնասիրում ենք ֆոսֆորային արկերի և միջոցների կիրառությունը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, հատկապես Շուշիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում և այլ բնակավայրերում հանցագործության և մարդկանց դեմ արգելված զինատեսակների կիրառության մասով ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ սա պետք է լինի աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասաց Հովհաննիսյանը: