2722 դիտում, 2020.10.30 22:42

Թուրքիայի Քոնյա նահանգում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային. կա 1 զոհ, 15 վիրավոր

Թուրքիայի Քոնյա նահանգում միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային. կա 1 զոհ, 15 վիրավոր

Թուրքիայի Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքի Ըլգըն-Աթլանթը մայրուղու շաքարի գործարանի մոտակայքում բախվել են միկրոավտոբուս և ավտոմեքենա:

Պատահարի արդյունքում ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող մեկ անձը և միկրոավտոբուսում գտնվող 14 անձինք վիրավորվել են: