23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի:
Ինչպես հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում: Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են 17 շենքերում:
Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:
Հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը: