կարևոր
1925 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-30 21:12

Ադրբեջանի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

Ադրբեջանի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, ևս 6 խաղաղ բնակիչ ստացել է վիրավորում: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

 «Ադրբեջանը շարունակում է միտումնավոր/չտարբերակված հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա»,- գրել է Բեգլարյանը: