1486 դիտում, 2020.10.30 21:04

Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ: Ըստ TRTHaber լրատվական կայքի, փլուզված շինությունների թվում է եղել նաև Բալկանների ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը փլուզվել է մասնակի:

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում: