478 դիտում, 2020.10.30 20:16

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ

Հայաստանի կառավարության տրամադրության տակ են հայտնվել թուրքական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ, որոնք համալրված են Կանադայում արտադրվող` ավիահարվածների թիրախավորման օպտիկական սարքավորումով: Այս փաստը հաստատել է The Globe and Mail-ը:

Պարբերականում նշվում է, որ այս հանգամանքը հաստատում է այն պնդումները, որ Ադրբեջանն օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են կանադական ռազմական տեխնոլոգիաներով: Դրանք ի սկզբանե հաստատված են եղել Թուրքիա արտահանվելու համար, սակայն հետո տեղափոխվել են Ադրբեջան:

Ըստ The Globe and Mail պարբերականի՝ Հայասատան եկած լուսանկարչի, հայկական կողմի ոչնչացրած ԱԹՍ-ի հիմնաթիթեղի վրայի սերիական կոդը անհերքելի է դարձնում, որ դա կանադական արտադրության է: Նույն հիմնաթիթեղը առկա է  նաեւ Baykar-ի՝ `թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքի արտադրողի կողմից: