Ռուսաստանի արտգործնախարարությունում չեն բացառում Լեռնային Ղարաբաղի մարտերում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների արտահոսքի վտանգը դեպի Ռուսաստան:
«ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարեւոր է վերլուծել ցանկացած ռիսկ, աշխատել կանխարգելման ուղղությամբ:
«Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետեւում են իրավիճակին, եւ, ինչպես ասվում է, ձեռքը զարկերակին են պահում»,-ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: