328 դիտում, 2020.10.30 17:02

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան: