կարևոր
6109 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-30 16:42

Թուրքիայում` Իզմիր քաղաքի մոտ, 6.6 բալանոց երկրաշարժ է եղել․ կան ավերածություններ

Թուրքիայում` Իզմիր քաղաքի մոտ, 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։

Կան ավերածություններ։ Զոհերի մասին դեռ տեղեկություն չկա։

Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական զգալի կորուստներ։