602 դիտում, 2020.10.30 15:41

Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռազմական ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 29-ին, ժամը 23:40-ի սահմաներում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի կողմից վարվող «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտմեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտանաբերվել է երկփողանի որսորդական հրացան:

Բ.Մ.-ն ներկայացվել է ՌՈ Սիսիանի բաժին, որտեղ մեքենայի խցիկում և բեռնախցիկում զննությամբ հայտնաբերվել են «ՏՏ» տեսակի դատարկ պահեստատուփով  ատրճանակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, տարբեր իրեր ու առարկաներ՝ զինվորական համազգեստ և կոշիկ, քնապարկեր, հեռադիտակ, բժշկական նյութեր ու պարագաներ, դեղորայք և այլն:

Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես:

Փաստական հանգամանքները ճշտվում են, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոշարք