304 դիտում, 2020.10.30 14:42

ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող կողմերի համաձայնությամբ. Պեսկով

ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող կողմերի համաձայնությամբ. Պեսկով

Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ: Այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,- նշել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է արժանանա հակամարտության բոլորի կողմերի հավանությանը: