կարևոր
1357 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-30 13:11

Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել

Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել

Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:

Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ, մասնավորապես, նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին:

Շեշտվում է, որ  Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա:  «Լավ մտածեք, թե արդյոք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժե՞շտ է»,- ասված է հայտարարությունում: Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել:

Նախազգուշացմամբ Նիդերլանդները հորդորում է նաև չայցելել Ադրբեջանի Բարդա, Թարթառ, Եվլախ, Մինգեչաուր, Գերանբոյ, Գյանջա, Գոյգոլ, Աղստաֆա և մի շարք այլ շրջաններ, բնակավայրեր: