1252 դիտում, 2020.10.30 12:04

Հրապարակվել է հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութ

Հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի կողմից հակառակորդի զինամթերքի ոչնչացման տեսանյութ: Այն հրապարակել է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: