6384 դիտում, 2020.10.30 11:42

Վարչապետի որոշմամբ 7 մարզերում նոր փոխմարզպետեր են նշանակվել

Վարչապետի որոշմամբ 7 մարզերում նոր փոխմարզպետեր են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

  • Արայիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ:
  • Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
  • Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ:
  • Արթուր Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:
  • Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
  • Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:
  • Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ:

Նշենք, որ բոլոր նշանակվածները պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ են։