կարևոր
1378 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-30 10:57

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 30․10.2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 նոր դեպք. ԹԱՐՄԱՑՈւՄ 30․10.2020

Հոկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 397596 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4936 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Ունենք 1059 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է: