888 դիտում, 2020.10.30 10:02

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

Մահացել է Ադրբեջանի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը», - նշել է Թաթոյանը՝ ցավակցելով Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին: