772 դիտում, 2020.10.30 00:22

Զոհված Հարություն Աթաջանյանը և ԱԻՊԾ 5 աշխատակիցները կպարգևատրվեն «Արիության» մեդալով

Զոհված Հարություն Աթաջանյանը և ԱԻՊԾ 5 աշխատակիցները կպարգևատրվեն «Արիության» մեդալով

Ադրբեջանը հանցավոր կերպով շարունակել է թիրախավորել հումանիտար գործառույթներ իրականացնող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին, որի հետևանքով ԱԻՊԾ մեկ աշխատակից՝ Հարություն Աթաջանյանը զոհվել է, ևս 5 աշխատակիցներ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Այս մասին հայտնել է  ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը:

Փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելու համար նրանք կպարգևատրվեն «Արիության» մեդալով, իսկ Հ.Աթաջանյանը՝ հետմահու:

Զոհված փրկարար Հարություն Աթաջանյանի ընտանիքին և նրա բոլոր հարազատներին վշտակցում, համբերություն և ոգու կորով եմ մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: