2696 դիտում, 2020.10.29 22:44

Հայաստանի Հանրապետության սահմանին իրավիճակը հանգիստ է

Հայաստանի Հանրապետության սահմանին իրավիճակը հանգիստ է

Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր և կուտակումներ կան, սակայն  իրավիճակը հանգիստ է: 

Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում նա զգուշացնում էր իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Շարժեր կուտակումներ  ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: