16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է վստահի իր հավաքական ուժին և զինվորական հաղթանակով ապահովի քաղաքական հաղթանակը: Այս մասին կաթողիկոսը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ հրապարակելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից մեկ հատված:
«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց.- «Պետք է դիմադրենք և հաղթենք»: Այո՛, ուրիշ ճանապարհ չկա: Սա յուրաքանչյուր հայի և ողջ հայության նախաձեռնությունը պետք է դառնա`հավատքով շաղախված ու վճռականությամբ կռված: Հաղթելու համար պետք է համախմբվենք և մեր ողջ ներուժը դնենք հանուն Արցախի պաշտպանության: Պետք է վստահենք մեր հավաքական ուժին, զորավիգ լինենք մեր քաջ բանակին ու միաժամանակ պետք է թակենք դռները մեր բոլոր բարեկամների: Զինվորական հաղթանակը պիտի ապահովի մեր քաղաքական հաղթանակը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։