392 դիտում, 2020.10.29 20:58

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ հակառակորդի ապատեղեկատվություններին

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ հակառակորդի ապատեղեկատվություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ հակառակորդի ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Ինչպես տեղեկացնում են տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով հոկտեմբերի 29-ին տարածվել է տեղեկատվություն հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից: