1596 դիտում, 2020.10.29 20:25

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է չայցելել Արարատ, Վայոց ձոր ու Սյունիք

Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է չայցելել Արարատ, Վայոց ձոր ու Սյունիք

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգուշ լինել Հայաստանի տարածքում ճամփորդելիս եւ խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր:

Դեսպանատան աշխատակիցներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացվել է նաեւ չերթեւեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 եւ M16 մայրուղիներով՝ մինեւ Վրաստանի հետ սահման, չայցելել Գեղարքունիքի մարզի Սեւանա լճից արեւելք եւ հարավ, ու M10 մայրուղուց արեւելք ընկած հատվածները: