724 դիտում, 2020.10.29 20:06

«ԼՂ հակամարտությունը չունի պարզ լուծում»․ ՌԴ նախագահ

«ԼՂ հակամարտությունը չունի պարզ լուծում»․ ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահը կրկին խոսել է արցախյան հակամարտությունից` այս անգամ ՎՏԲ Կապիտալի «Ռոսիա զավյոտ» ներդրումային ֆորումի ժամանակ: Նա հիշեցրել է, որ հակամարտությունը սկսվել է էթնիկական բախումներից, իսկ Խորհրդային Միության ղեկավարությունն այն ժամանակ, Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ոչ մի քայլ չի ձեռնարկել, որպեսզի ապահովի մարդկանց անվտանգությունը, ու հայերը զենք են վերցրել:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ հակամարտության մեջ կողմերից ամեն մեկն ունի իր ճշմարտությունը եւ թնջուկը չափազանց խառն է ու բարդ:

Պուտինը հավելել է, որ այս հակամարտությունը չունի պարզ լուծում եւ հարկավոր է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի շահերի հավասարակշռությանը: