կարևոր
1928 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-29 20:00

Մասիսում շինություն է փլուզվել, կան տուժածներ

Մասիսում շինություն է փլուզվել, կան տուժածներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տուժածները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։