ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարության հիմքում եղել են տարաբնույթ հարցեր ու խնդիրներ, որոնք նաև վերաբերում են Պաշտպանի իրավասությանը ու Պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցված աշխատանքին։
«Դրանք ամփոփվել են և այսօր կուղարկվեն հասցեատեր մարմիններին։ Այսքանով մեր հրապարակային արձագանքը համարում ենք սպառված»,- այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել են ՄԻՊ-ից։