06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է
«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում»:
Վլադիմիր Պուտինը հաստատել է ֆրանսիացի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ռուսական կողմի սերտ համագործակցության պատրաստակամությունը հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններում:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի ժողովրդի զայրույթն ու վիշտը: Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին:
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: Զոհերից մեկին գլխատել են: Հարձակումը գնահատվել է որպես ահաբեկչություն: Հանցագործը ձերբակալվել է: Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին: Նախնական տվյալներով՝ հարձակում գործած անձը սպանված է: Այլ մանրամասներ հայտնի չեն: