420 դիտում, 2020.10.29 17:33

Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է

Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է

Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։

«Մինչև կեսօր իրավիճակը բնակավայրերում լարված էր: Արցախի տարբեր քաղաքներում օդային տագնապներ են եղել` Ստեփանակերտում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, նաև մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն էին աշխատում: Ստեփանակերտը հակառակորդը մի քանի անգամ հրթիռակոծել է, բայց ավերածություններ և մարդկային կորուստներ չկան»,- ասել է Թադևոսյանը:

Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր Շուշի քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ: