28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (երկրի խորհրդարանի ստորին պալատում)։
«Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ է գումարում»,- հայտարարել է նա:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել է ծխականների վրա Նիսի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված է:
Պատահարի հետաքննությանը միացել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Նիսում հարձակումից երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոն քաղաքի փողոցներում դանակով սպառնացել է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դրանից, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել է հանցագործության վայրում: