24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով Շուշի քաղաքին պատճառված նյութական վնասի մասին:
Հակառակորդը կեսգիշերից հետո և վաղ առավոտյան թիրախավորել էր քաղաքը, որի հետևանքով կան տուժածներ և նյութական մեծ չափի վնասներ:
Թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել նաև Ստեփանակերտը և հարակից խաղաղ բնակավայրերը: Թեժ մարտեր են մղվել նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում: