23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին: Այս մասին հայտնում են Նորատուսի համայնքապետարանից՝ գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:
Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանն առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում եւ արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել եւ առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 եւ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաեւ տարբեր տեսակի սնունդ: Համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝ առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: