900 դիտում, 2020.10.29 13:45

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գաղտնապահ երկխոսության ձեւաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն գաղտնապահ երկխոսության ձեւաչափով մշտապես կապ է պահպանում կողմերի հետ

Ղարաբաղյան հակամարտության ռիսկերն անվերահսկելի են դառնում, իսկ դրանց հետեւանքներից առաջին հերթին տուժում է տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ժնեւում Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը:

Նրա խոսքով՝ կոմիտեն ականատես է եղել առաջնագծի երկու կողմում ծանր գնդակոծությունների:

Սեպտեմբերի վերջին՝ հակամարտության սրացման սկզբից, կառույցը հորդորել է կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց եւ ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները, դպրոցները, շուկաները եւ մշակութային օբյեկտները: