4912 դիտում, 2020.10.29 13:23

Ֆրանսիական Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, անհայտ անձը գլխատել է թոշակառուի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆրանսիական Նիսում ահաբեկչություն է տեղի ունեցել, անհայտ անձը գլխատել է թոշակառուի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆրանսիայի Նիս քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։

Ռոյթերսը տեղեկացնում է, որ մի կնոջ գլխատել են։ 

Հարձակումն արդեն գնահատվում է որպես ահաբեկչություն։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին արագ օպերատիվ գործողությունների համար:

Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ ճգնաժամային շտաբ է ստեղծվել:

Նախագահ Էմանուել Մակրոնն ու վարչապետ Ժան Կաստեկսը ևս շտապել են դեպքի վայր:

Հարձակման հետաքննությանը միացել է դատախազության ահաբեկչության հարցերով վարչությունը: