988 դիտում, 2020.10.29 13:16

Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե

Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային։ Պատգամավորը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակել է տեսանյութ ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա: «Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա»,-գրել է նա:

Ֆրանսիայում հոկտեմբերի 28-ի առավոտյան խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել նաև Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը: