380 դիտում, 2020.10.29 13:10

Փարեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը 1000+ հիմնադրամին նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար

Փարեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը 1000+ հիմնադրամին նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար

Փարեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին է նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740): Այս մասին տեղեկանում ենք 1000+ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Ոմանք կմտածեն թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը: Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի: Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ազգային եկեղեցի է, ով դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ: Հաղթանակը մերն է»: