1544 դիտում, 2020.10.29 13:02

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա։

Ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր նշում են հոկտեմբերի 30-ը:

Հանդիպման մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ժնևյան հանդիպումը հետաձգվել է մինչև վաղը»: