1200 դիտում, 2020.10.29 11:45

Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության մասին»

Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության մասին»

Ուրուգվայի 4 նախկին նախագահներ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության մասին»: Արգենտինական Infobae կայքը հայտնում է, որ հայտարարությունը ստորագրել են  Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետին, Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան, Տաբարե Վասկեսը եւ Խոսե Մուխիկան:

Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում ու վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար:

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվային գործող նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019 թվականին հանդիպել էր Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ: Այն ժամանակ Պոուն Ուրուգվայի Սենատի անդամ էր: