1062 դիտում, 2020.10.29 11:30

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը։

Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի կողմից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել է տարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով:

Զինափորձարանում ամպամած Է, եւ հանդիսատեսին հասանելի է միայն հակահրթիռի թռիչքի սկզբնամասը: