3666 դիտում, 2020.10.29 10:30

«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը

«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով: Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առիթով ստացած նվերները, այդ թվում բլուզներ, որոնց վրա գրված են. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»:

Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»:

Աշխարհահռչակ հեռուստաաստղը պարբերաբար Հայաստանին, Արցախին սատարող գրառումներ է կատարում: Վերջերս նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 մլն դոլար: