1882 դիտում, 2020.10.29 10:15

150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով: Այդ մասին տեսանյութ է տարածել «Զարթոնք մեդիան»

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս եւ Վիեն տանող մայրուղին 2 ուղղություններով՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ: Այդ ակցիայի ժամանակ մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա: