226 դիտում, 2020.10.29 09:28

Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ. «Ժողովուրդ»

Վճռաբեկի դատավորի թեկնածուների ապագան անհայտ. «Ժողովուրդ»

«Չնայած դեռևս հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի համար էլ՝ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը, սակայն գործընթացն առկախված է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեռևս երկուշաբթի օրը ԲԴԽ-ն գրություններ էր ուղարկել բոլոր երեք խորհրդարանական խմբակցություններին՝ ասելով, թե թեկնածուները պատրաստ են հանդիպել նրանց հետ, ներկայացնել իրենց տեսլականը, և թե ինչպես են աշխատելու այդ պաշտոնում։

Սակայն ԱԺ-ից տեղեկացանք, որ մինչև այժմ որևէ խմբակցությունից պատասխան գրություն չի ուղարկվել թեկնածուներից որևէ մեկին, և նրանց ապագան, այսպես ասած, անհայտ է։ Այս իրավիճակում դեռևս անհայտ է՝ արդյոք խորհրդարանն առաջիկայում կհավաքվի և կկազմակերպի թափուր մնացած պաշտոնների համար թեկնածուների ընտրությունը, թե ոչ։ Ամեն դեպքում, այս պահի դրությամբ որևէ առաջընթաց առկա չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: