518 դիտում, 2020.10.29 09:11

08:03-ին Ստեփանակերտում լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը

08:03-ին Ստեփանակերտում լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն: