232 դիտում, 2020.10.29 01:49

Պետք է թույլ չտալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում. Դենիս Դվորնիկով

Պետք է թույլ չտալ ահաբեկչական բազաների ստեղծումը ԼՂ հակամարտության գոտում. Դենիս Դվորնիկով

Միջազգային իրավունքի համառուսաստանյան ասոցիացիայի անդամ, փորձագետ Դենիս Դվորնիկովի կարծիքով` չպետք է թույլ տալ ահաբեկչական բազաների ստեղծումը  ԼՂ հակամարտության գոտում:

Հարցին, թե ի՞նչ հստակ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը, հաշվի առնելով այն, որ ՌԴ իշխանությունները բազմիցս նշել են, որ Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվել և վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար, Դվորնիկովը պատասխանել է. «Ակնհայտ է , որ պետք է թույլ չտալ այդպիսի բազաների ստեղծումը, որովհետև եթե նրանք ամրապնդվեն այդ տարածքներում, դա որևէ լավ բանի չի հանգեցնի:  Կարծում եմ` երկու անգամ երկուսի պես պարզ է»,- ասել է Դվորնիկովը:

Հարցին, թե ինչպե՞ս թույլ չտալ ստեղծումը. արդեն իսկ տեղեկություններ կան, որ ահաբեկիչները ներթափանցել են Դաղստան և Ինգուշեթիա, որոնց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը չեզոքացրել է:

«Եթե հիմա նրանք քիչ են, հետագայում կշատանան և, իրոք, դա մեծ խնդիր է: Եվ այդ խնդրին պետք է համալիր լուծում տալ և լիարժեք սկսել շահերը առաջ տանել այս իրավիճակում: Այստեղ արդեն հնարավորություն չկա պահպանել խորամանկ չեզոքությունը: Սա վերաբերվում է ոչ միայն կոնկրետ բազաներին, այլ ընդհանուր hստակեցման խնդիր է: Պետք է կողմնորոշվել»,- ասել է Դվորնիկովը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն  մասին, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ, որոնց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար: